Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և մոպեդը
Օգոստոսի 2-ին, ժամը 21:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Ա.) և մոպեդը (վարորդ՝ Ա․ Պ․)։
Փրկարարները մոպեդի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Կարծիքներ