Չինաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը. ՄԱԿ-ի ներկայացուցիչ
Չինաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ օգնելու լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասությունները։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանգը Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով նիստում։
«Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, և միմյանց հետ չառնչվելու տարբերակ չկա, հետևաբար անհրաժեշտ են խորհրդակցություններ և երկխոսություն վարել, ինչը բխում է ոչ միայն այս երկրների, այլև տարածաշրջանային շահերից»,- ասել է Գենգ Շուանգը:
Նա հավելել է, որ Չինաստանն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին «երկխոսության և բանակցությունների միջոցով վստահության ամրապնդման միջոցառումները շարունակելու հարցում»։
«Անհրաժեշտ է նրանց միջև վեճը լուծել միջազգային հարաբերություններում առաջնորդվող նորմերի և սկզբունքների համաձայն: Մենք կանենք ամեն ինչ մեր ուժերի սահմաններում և կառուցողական դեր կունենանք այս գործընթացում»,- հավելել է դիվանագետը:
Կարծիքներ