Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան

Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ՀՀ-ն լքելու փորձին։

«Չի ստացվելու փախնել երկրից և խուսափել պատասխանատվությունից։ Ասում էինք, չէ՞, որ երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում