Ինչպիսին է քվեարկության ակտիվությունը Գյումրիում և Փարաքարում՝ 14:00-ի դրությամբ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության մասնակիցների թիվը՝ 14:00-ի դրությամբ:
Ըստ այդմ՝ ժամը 14:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7 հազար 067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը:
Փարաքարում ընտրական իրավունք ունի 20 հազար 967 անձ:
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25 հազար 255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը:
Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111 հազար 236 է:
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 32 հազար 322 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 24.45%-ը:
Կարծիքներ