Վահան Քերոբյանը գնացել է Աբու Դաբի

Վահան Քերոբյանը գնացել է Աբու Դաբի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եռօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի մայիսի 7-10-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»,- ասվում է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում