Կվերանորոգվի Առատաշենի մանկապարտեզը
Հերթական բարի լուրը մարզերից։ Կվերանորոգվի Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը. հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախող առատաշենցի փոքրիկների թիվը կավելանա 40-ով:
Մարզպետարանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 887.08 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 443.54 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 443.54 հազ. դրամ:
Ծրագրով նախատեսվում է տանիքի ամբողջական վերանորոգում, պատուհանների, դռների փոխարինում, առաջին և երկրորդ հարկերի վերակառուցում, բաց պատշգամբի վերանորոգում, լուսավորության, կոյուղու ջրագծերի և ջեռուցման համակարգի անցկացում:
Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 15 ժամանակավոր, իսկ ավարտին՝ 12 հիմնական աշխատատեղ:
Կարծիքներ