Կհրավիրվի Երևանի ավագանու արտահերթ նիստ, օրակարգում քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծն է. պաշտոնական

Կհրավիրվի Երևանի ավագանու արտահերթ նիստ, օրակարգում քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծն է. պաշտոնական

2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Գրառման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.

1. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում