Պապիկյանն արդյունավետ է համարում համայնքների միավորման գործընթացը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արդյունավետ է համարում համայնքների միավորման գործընթացը:
Այս մասին նախարարն ասաց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ:
«Ես չեմ կարող այս հարթակն օգտագործելով՝ չնշել միավորված համայնքերի արդյունավետության մասին: Դրա մասին կարող եք տեղեկանալ յուրաքանչյուրդ, ովքեր լինում են Հայաստանի տարբեր մարզերի համայնքներում: Այդ համայնքները ձեռք են բերում կարողություններ, որոնք չունեն հարակից՝ չմիավորված համայնքները: Միավորման արդյունքում ավելանում է նրանց տնտեսական պոտենցիալը, համայնքային բյուջեն, և այդ կարողությունները ծառայում են ի նպաստ համայնքի զարգացման»,- ասաց Պապիկյանը:
Սուրեն Պապիկյանը պատգամավորներին ներկայացրեց 2020 թ. ընթացքում համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերը:
Կարծիքներ