Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղազախստան

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղազախստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

 

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ղազախստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում