Հայաստանը կունենա ԳՁՕ-ների մասին օրենք. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Գիտնականները բանավեճերի մեջ են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վնասակարության հարցում: Ներկայում վերջնական գնահատականներ չկան դրանց բացասական հետեւանքների վերաբերյալ, սակայն որոշ երկրենրում ԳՁՕ-ներն արգելված են, իսկ որոշներում սննդամթերքի մեջ դրանց շատ փոքր քանակն է թույլատրված օգտագործել: Հայաստանում 0.9 տոկոսից ավելի ԳՁՕ պարունակող սննդամթերքի վաճառքն արգելվում է: Այս արդի հիմնարար խնդրին ՀՀ օրենսդրությամբ համակարգային լուծում մինչ օրս չի տրվել: Առաջին փորձից գրեթե 10 տարի անց՝ 2021 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է նոր՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» օրենքը: Նախագծով ակնկալվում է լիարժեքորեն կանոնակարգել Հայաստանում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման հետ կապված իրավահարաբերությունները՝ հասարակությանը իրազեկելով դրանց օգտագործման հետեւանքների մասին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ