Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի Մանկական այգում
Քիչ առաջ Երևանի ավագանու Մշակույթի հանձնաժողովի անդամներս դրական եզրակացություն տվեցինք «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի» տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։
Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:
Քանդակը մի կողմից՝ զորեղ, ծավալուն և լուսավոր ուժի, մյուս կողմից մութ, ավելի բիրտ ուժի հակադրության մասին է:
Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ