Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ է իր ձևով և բովանդակությամբ․ կազմակերպվելու է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով։

Ազատության հրապարակում, օպերային թատրոնի նախասրահում և կտուրի հատվածում նախատեսվում են արտ-ինստալյացիաներ, իսկ բուն ներկայացումը կցուցադրվի թատրոնի բեմում:

Հոբելյանական երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Փոքր թատրոնը։

Երեկոյի ռեժիսորն է Վահան Բադալյանը, տեսաշարը՝ Ալբերտ Մովսիսյանի, Լուսինե Չերգեշթյանի, երաժշտությունը՝ Սերգեյ Ումրոյանի:

Փերֆորմանսի շրջանակում հանդես կգան դերասաններ Հայկ Դարբինյանը, Դավիթ Աբովյանը, Լուսինե Դավթյանը, Գոհար Գրեյանը, Մայա Էվոյանը, Մարգարիտ Արզումանյանը, Մհեր Մկրտչյանը, Մարիամ Դավթյանը, Վարդինե Հայրապետյանը, Գոհար Գևորգյանը, Անի Շմավոնյանը, Անահիտ Կարապետյանը, Սյուզաննա Ադամյանը, Արմեն Մանուչարյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Մարիա Հունանյանը, Գեղամ Պետրոսյանը, Տիգրան Սրապյանը, Արամ Ղազարյանը, Թամարա Այդինյանը, Շահանե Տոնոյանը, Կորյուն Եսայանը, Էրիկա Դավթյանը, Սոֆի Քեշկերյանը, Մհեր Զալինյանը, Վլադ Հախումյանը, Ալբերտ Չախալյանը, Արթուր Խունյանը, Արեգ Ամիրյանը, Արթուր Վարդանյանը, Գոռ Նավասարդյանը, Արմեն Զաքարյանը, Էրիկ Սարգսյանը, Սերժ Գևորգյանը, Քրիստինե Դանիելյանը, Նարեկ Մինասյանը:

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանն ընդգրկված է ՀՀ կառավարության հոբելյանական միջոցառումների ծրագրում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում