Հարթագյուղ գյուղում մոտ 400 հակ անասնակեր է այրվել

 Հարթագյուղ գյուղում մոտ 400 հակ անասնակեր է այրվել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 16։53-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում այրվում է տուն և մոտակայքում կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 19։33-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում