Քամու հետևանքով քոլեջի տանիքի թիթեղը պոկվել է
Հուլիսի 15-ին՝ ժամը 13:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Մանուկյան փողոցում գտնվող քոլեջի տանիքի թիթեղը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները կատարել են ամրացման աշխատանքներ (մոտ 40 քմ թիթեղ)։
Կարծիքներ