Նովրուզը՝ թուրք մշակութագողերի նոր թիրախ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
Մարտի 20-ը համընկնում է իրանական Ամանորին` Նոուրուզին: Այն արեգակնային տարվա 1400 թ. առաջին ամիս ֆարվարդինի 1-ն է, որը համապատասխանում է աստղագիտական օրացույցի Խոյի առաջին օրվան: Իրանում 15-րդ դարն սկսվելու է մարտի 20-ին, ժամը 13:07:28-ին: Նովրուզը տարածում է գտել իրանական քաղաքակրթական ողջ տարածքում: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ այն իրանական ծագում ունի: Նախքան ԽՍՀՄ-ի փլուզումը Նովրուզը պաշտոնապես նշում էին միայն Իրանում եւ Աֆղանստանում, ոչ պաշտոանապես՝ նաեւ Միջին Ասիայի խորհրդային հանրապետություններում, Ադրբեջանում, իսկ անկախանալուց հետո այն պաշտոնականացվեց հիշյալ հանրապետություններում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ