Մարտունու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը կգործի հաջորդ տարեսկզբին

Մարտունու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը կգործի հաջորդ տարեսկզբին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը (ՀՍԾՏԿ) գրեթե պատրաստ է շահագործման։ Կենտրոնը վերանորոգման, տեխնիկական համալրման ու կահավորման վերջնափուլում է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այն կգործի հաջորդ տարեսկզբին՝ մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ մատուցելով քաղաքացիներին։

Շինությունը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին ևս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում