ՀՖՖ-ն 500 հազար դրամով տուգանել է «Ալաշկերտին»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական եւ էթիկայի կոմիտեի նիստում որոշվել է կես միլիոն դրամով տուգանել Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին երկրորդ թիմը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունից հանելու համար։
Որոշման մեջ նշվում է․
««Ալաշկերտ» ՖԱ-ն 2020/2021 մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբի առաջնության հետագա մասնակցությունից «Ալաշկերտ-2» թիմի հրաժարվելու համար, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ալաշկերտ-2» թիմին հեռացնել ՀՀ Առաջին խմբի առաջնությունից, «Ալաշկերտ» ՖԱ-ին տուգանել 500 000 ՀՀ դրամի չափով»։
Կարծիքներ