Լոռու մարզում հայտնաբերել են մի քանի օր անհետ կորած համարվող 50-ամյա տղամարդու դին, այն եղել է մասամբ հոշոտված
Այսօր՝ փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի ու քանի որ տարածքը դժվարանցանելի է եղել։ Փրկարարները դին մի քանի 100 մետր մեծ դժվարությամբ մոտեցրել են դիատարին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Վահագն Մ․-ն էր, ով որպես անհետ կորած մի քանի օր է որոնվում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից։
Մահացածի մարմինը մասամբ եղել է հոշոտված։
Կարծիքներ