Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Իսրայելի հյուպատոսարանի մոտ բողոքի ցույցերի ժամանակ

Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Իսրայելի հյուպատոսարանի մոտ բողոքի ցույցերի ժամանակ

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի մոտ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումից հետո տեղի է ունեցել ինքնաբուխ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հազարավոր Ստամբուլի բնակիչներ արձագանքել են չորեքշաբթի գիշերը ցույցի հավաքվելու ինքնաբուխ կոչին։ Դրոշներով  բազմության երթի պատճառով ոստիկանները փակել են Լևենթ թաղամասի փողոցը շենքի մոտ, որտեղ գտնվում է դիվանագիտական ներկայացուցչությունը։

Տեղում վաճառվել են տարբեր պարագաներ, ցուցարարները ձեռքում պահել են տարբեր երկրների դրոշներ և տարբեր խմբերի ու կազմակերպությունների խորհրդանիշներ։

Կոչեր են հնչել բացելու հումանիտար միջանցքներ դեպի Գազա և նույնիսկ թուրքական զորքեր ուղարկել այնտեղ՝ օգնելու պաղեստինցիներին, հայհոյանքներ են հնչել Իսրայելի հասցեին: Կեսգիշերին մոտ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ հյուպատոսարանի մոտ մոտեցած բազմությանը քշելու համար։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Թուրքիայի այլ քաղաքներում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով հարյուրավոր զոհեր կան. ՀԱՄԱՍ-ը հարձակման համար մեղադրում է Իսրայելին, վարչապետ Նեթանյահուն էլ հայտարարել է, որ հիվանդանոցի վրա հարձակման հետ իսրայելցի զինվորականները կապ չունեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում