Փողոցների հիմնանորոգման աշխատանքներն Էջմիածնում շարունակվում են. Սա կյանքի որակի բարելավում է. գրառում
Փողոցների հիմնանորոգման աշխատանքներն Էջմիածնում շարունակվում են։ Պատահաբար նկատեցի, որ դրանց ընթացքին անձամբ հետևում է քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Այո, մամուլը պետք է քննադատի իշխանություններին, բայց դրա հետ մեկտեղ պետք է լավն էլ մատնանշենք, ինչպես ասում են, լավին ` լավ, վատին` վատ։ Սա կյանքի որակի բարելավում է, վարորդները կհամաձայնեն։ Եվ այո, Սուրեն Պապիկյան, ասֆալտապատման լայնածավալ աշխատանքները պետք է մայրուղիներից տեղափոխվեն բնակավայրեր։
Որպես մասնագիտական պարտք, խոստանում եմ լուսաբանել նաև 《խադավիկների》 բողոքի ակցիան:
#լավինլավ_վատինվատ
Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ