Երևանում բախվել են կին վարորդների մեքենաները, դրանցից մեկը տապալել է լուսացույցը. հղի կին է հոսպիտալացվել
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով հղի կին է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ժամանել են ՀՀ ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները:
Բախման հետևանքով «Տոյոտա»-ներից մեկը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կարծիքներ