Սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով. Ֆիդանյանը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին հարց ուղղեց ընդդիմության անհնազանդության ակցիաների օրերին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ.
«Ֆրանսիայի հրապարակում եղավ մի միջադեպ, երբ վրաներից մեկում քաղաքացիներից մեկի մոտ սրտի կանգ էր գրանցվել: Մամուլում հրապարակվեց. փորձաքննությունը պարզել է, որ դեպքն առնչվում էր թմրամիջոցներին: Կարո՞ղ եք հաստատել՝ դա այդպես էր, թե՞ ոչ»:
Ֆիդանյանը մեջբերեց փորձաքննության արդյունքները.
«Այո՛, փորձաքննությունը ցույց է տվել, որ սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ այս հարցում անելիք ունեն իրավապահ մարմինները:
«Փակ տարածքներում այդպիսի կոնտինգենտ է հայտնվում, դա նաև վտանգ է այն մատաղ, երիտասարդ սերնդին, որը ներգրավված է այս քաղաքական գործընթացների մեջ»,- ասաց Քոչարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի՝ սրտի կանգով, որը հետո մահացել է:
Կարծիքներ