Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. նախարար

Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. նախարար

Լաչինի այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքները սկսված են, կավարտվեն մինչև գարուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում:

«Շինարարությունը սկսել ենք, տեխնիկաները աշխատում են, ճանապարհը կառուցում են»,-ասաց Սանոսյանը:

Իսկ, թե աշխատանքները երբ կավարտվեն՝ նախարարն ասաց. «Մինչև գարուն»:

Սանոսյանի վստահեցմամբ՝ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6րդ կետով սահմանվել էր, որ կողմերի  համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով  նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի  միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը  կտեղափոխվի այնտեղ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում