Աբխազիայում անվտանգության ուժերը վարժանքներ են անցկացնում Վրաստանին սահմանակից շրջանում
Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը վարժանքներ են անցկացնում Վրաստանին սահմանակից Գալի շրջանում։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հայտնել են Պետական անվտանգության ծառայությունից։
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ուրբաթ օրը հանդիպել է Պետանվտանգության ծառայության նախագահ Ռոբերտ Կյուտի և Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարի հետ և նրանց հանձնարարել ուժային կառույցների անձնակազմը տեղափոխել ուժեղացված աշխատանքային ռեժիմ՝ հաշվի առնելով իրադարձություններ հարեւան Վրաստանում։
Կարծիքներ