Բելառուսը և Իրանը կփոխանակվեն խորհրդարանների ղեկավարների այցերով
Բելառուսը և Իրանը կփոխանակվեն խորհրդարանների ղեկավարների այցերով և ԱԳՆ խորհրդատվություններով։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Թեհրան այցի նախօրեին հայտարարել է Իրանում Բելառուսի դեսպան Դմիտրի Կոլցովը։
«Այս տարվա երկկողմ օրակարգը ներառում է այցերի փոխանակում Իրանի Իսլամական խորհրդի վեհաժողովի ներկայիս նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի միջև», - ասել է դիվանագետը՝ BelTA-ի հետ հարցազրույցում:
Կարծիքներ