Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հոկտեմբերի 24-ին, 25-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։

Հոկտեմբերի 27-28-ի գիշերն Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում