Լույս աշխարհ է եկել Սոֆի Թըրների և Ջո Ջոնասի առաջնեկը

Լույս աշխարհ է եկել Սոֆի Թըրների և Ջո Ջոնասի առաջնեկը

Լույս աշխարհ է եկել դերասանուհի Սոֆի Թըրների և երգիչ Ջո Ջոնասի առաջնեկը, գրում է The Sun-ը։

«Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը երջանիկ են տեղեկացնել, որ լույս աշխարհ է եկել իրենց փոքրիկը»,- The Sun-ին հայտնել է դերասանուհու ներկայացուցիչը։

Նշվում է, որ «Գահերի խաղի» աստղը աղջիկ երեխային լույս աշխարհ է բերել Լոս Անջելեսի հիվանդաներից մեկում․ զույգը երեխային անվանակոչել է Ուիլա։

Ամերիկյան «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի դերասանուհու հղիության մասին հայտնի էր դարձել փետրվար ամսին։

Աստղային զույգն ամուսնացել է 2019 թվականի մայիսին: Հարսանեկան արարողությունը կայացել է Լաս Վեգասում Billboard Music Awards մրցանակաբաշխությունից հետո: Այնուհետև երկրորդ մեծ միջոցառումը տեղի է ունեցել հունիսին Ֆրանսիայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում