Սանոսյանն այցելել է մարտական հենակետեր
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և համայնքապետերի հետ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր:
«Նախ հարգանքի տուրք ենք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։ Այնուհետև, զորամասի հրամանատարի ուղեկցությամբ այցելել ենք ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված մի շարք մարտական հենակետեր:
Շնորհավորել ենք զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղ և բարի ծառայություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սանոսյանը:
Կարծիքներ