ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը Միացյալ Նահանգներ կուղեւորվի այս շաբաթ
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը Միացյալ Նահանգներ կուղեւորվի այս շաբաթ: Այդ մասին հաղորդել Է Axios-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին: «Դեսպան Սալիվանն ԱՄՆ կվերադառնա այս շաբաթ, որպեսզի տեսակցի իր ընտանիքին եւ հանդիպում ունենա նոր վարչակազմի անդամների հետ, որոնց հետ նա հնարավորություն չԷր ունեցել կոնսուլտացիա ստանալ այն ժամանակվանից, երբ նա համաձայնել Է իր պաշտոնում շարունակել ծառայել անժամկետ»,-ասել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, նշելով, որ դեսպանը «Մոսկվա կվերադառնա առաջիկա շաբաթներին»: Ավելի վաղ Axios-ը հաղորդել Էր, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը հրաժարվում Է հեռանալ երկրից, չնայած այդ անելու Մոսկվայի հանձնարարությանը:
Հրատարակության տվյալներով՝ Սալիվանին կանչել Էին նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ հանդիպման, որը նրան հանձնարարել Էր Վաշինգտոն վերադառնալ նախագահ Ջո Բայդենի պաշտոնատար անձանց հետ կոնսուլտացիաների համար, բայց դեսպանը շարունակել Է իր աշխատանքը Մոսկվայում: Սալիվանի հետ ծանոթ մարդկանց խոսքով՝ նա այն կարծիքին Է, որ եթե Ռուսաստանի իշխանությունները ցանկանան, որպեսզի ինքը հեռանա երկրից, նրանք ստիպված կլինեն իրեն պարտադրել դա անելու: Ապրիլի 16-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Ուշակովը Սալիվանին առաջարկել Է «մեկնել իր երկիր եւ այնտեղ մանրամասն լուրջ կոնսուլտացիաներ անցկացնել», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ