Սոցիալական ի՞նչ կարգավիճակ ունեն դպիրները, սարկավագները և քահանաները․ «Պլատֆորմ» ՀԿ-ն հարցում է ուղարկել Մայր Աթոռ
«Պլատֆորմ» հասարակական կազմակերպությունը հարցում է ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ տեղեկանալու եկեղեցու կրտսեր աստիճանավորների սոցիալական կարգավիճակի և դրան առնչվող այլ հարցերի վերաբերյալ։
Հարցման ամբողջական բովանդակությունը՝ ստորև.
Հարգելի գործընկերներ`
Հաշվի առնելով վերջին օրերին հանրության ու մի շարք անհատների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրտսեր աստիճանավորների, մասնավորապես՝ դպիրների, սարկավագների և քահանաների սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունները, խնդրում եմ տրամադրել տղեկատվություն այն մասին, թե
ա) Սոցիալական ի՞նչ կարգավիճակ ունեն դպիրները, սարկավագները և քահանաները:
բ) Եկեղեցու կողմից սոցիալական ի՞նչպիսի երաշխիքներ ունեն դպիրները, սարկավագները և քահանաները։
գ) Որքա՞ն է դպիրների, սարկավագների և քահանաների ամսական միջին աշխատավարձը յուրաքանչյուրի համար առանձին վերցված և որքանո՞վ է այդ աշխատավարձը կայուն և համահարթ բոլորի համար։
դ) Կա՞ ուսումնասիրություն, արդյո՞ք այդ աշխատավարձը բավարարում է դպիրների, սարկավագների և քահանաների սոցիալական նվազագույն կարիքների ապահովման համար և ի՞նչ քայլեր է ձեռնարկում եկեղեցին սոցիալական խնդիրներ ունեցող այդ խավի ներկայացուցիչների կարիքները բավարարելու համար։
ե) Ինչպես է գոյանում դպիրների, սարկավագների և քահանաների աշխատավարձերը և ինչ սկզբունքով։
զ) Որքա՞ն դպիր, սարկավագ և քահանա է աշխատում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Էջմիածնի Կաթողիկոսությունում։
Հարգանքներով
«Պլատֆորմ» հասարակական կազմակերպություն
Նախագահ
04.06.2024
Էդգար Առաքելյան
Կարծիքներ