Ֆրանսիայում հայտնի թատերական ռեժիսորը հարձակման է ենթարկվել, փորձել են կտրել նրա կոկորդը
Ֆրանսիայում հայտնի թատերական ռեժիսոր Ալեն Ֆրանսոնը հարձակման է ենթարկվել, անհայտ անձը փորձել է կտրել նրա կոկորդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
75-ամյա ռեժիսորը ծանր վիճակով հոսպիտալացվել է. նրա մոտ առկա է պարանոցի խորը վնասվածք, վնասվել է քներակը:
Ոստիկանությունը աշխատանքներ է տանում հայտնաբերելու հարձակում գործած անձին, արդեն գտնվել է հանցագործության ժամանակ օգտագործված արյունոտ դանակը:
Ալեն Ֆրանսոնը թատրոններ է գլխավորել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում և Փարիզում: 1995 և 2010 թվականին նա ճանաչվել է երկրի լավագույն թատերական ռեժիսոր:
Կարծիքներ