Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-ի կեսօրից հետո, 23-25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 23-27-ն սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևանում օգոստոսի 23-ի և 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 24-ին, 26-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-27-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում