2022-ի նոյեմբերին Կոնգրեսի ընտրություններից հետո Թրամփը կորոշի՝ արդյո՞ք կրկին առաջադրվել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու հարցը կորոշի 2022 թվականին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո:
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իր հանրապետական ընկերներին օգնել 2022 թվականի ընտրություններում վերադարձնելու Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի վերահսկողությունը: «Ես կարծում եմ, որ մենք անչափ լավ հնարավորություններ ունենք վերադարձնելու Ներկայացուցիչների պալատում վերահսկողությունը,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում: - Մենք Սենատում (վերահսկողությունը) վերադարձնելու լավ հնարավորություն ունենք, եւ մենք որոշում կընդունենք դրանից հետո»:
Նրա խոսքով՝ իր համակիրները, կարծես, պատրաստ են իրեն կրկին աջակցել, եթե որոշի առաջադրվել: «Ըստ հարցումների դատելով՝ նրանք ցանկանում են, որ ես կրկին առաջադրվեմ, բայց մենք կտեսնենք»,- ասել է Թրամփը:
Կարծիքներ