ՀՀ շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո անձրև և ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո անձրև և ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում՝ կարկուտ

Հայաստանի տարածքում հունիսի 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 13-17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

«Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում