Մեղրիում գործող մաքսային պահեստի լիցենզիան դադարեցնելու որոշումը բողոքարկվել է դատարանում
Մեղրիում մաքսային պահեստի գործունեության լիցենզիան կասեցնելու ակտը տնտեսավարողը բողոքարկել է դատարանում:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը տեղեկություններ չուներ՝ տնտեսավարողը վերացրե՞լ է հայտնաբերված խախտումները, թե՞ ոչ: «Տեղյակ եմ, որ այդ ուղղությամբ կայացված ակտը բողոքարկվել է դատարանում, այլ նորություններ չունեմ»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Ավելի վաղ Հովհաննսյանը հայտնել էր, որ Մեղրիում գործող մաքսային պահեստի գործունեության լիցենզիան կասեցվել է՝ հայտնաբերված խախտումների արդյունքում՝ նշելով, որ դրանց շտկման դեպքում ՊԵԿ-ը կվերանայի որոշումը:
Կարծիքներ