Սիրիա գործուղված հայ փրկարարները վերադառնում են հայրենիք
Սիրիա գործուղված Հայաստանի փրկարարական ջոկատն ավարտել է իր առաքելությունը և վերադառնում է հայրենիք:
Այս մասին հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:
«Հալեպ ժամանած փրկարարական խումբը ավարտելով իր առաքելությունը վերադարձավ հայրենիք»,- ասված է հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջի հրապարակման մեջ։
Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանը 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ էր ուղարկել Սիրիա:
Կարծիքներ