Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող. ՌԴ փորձագետ. «Ժողովուրդ»

Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող. ՌԴ փորձագետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱՊՀ ինստիտուտի Եվրասիական ինտեգրացիայի եւ ՇՈՍ զարգացման բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս պահին չի կարող դեմարկացիա կամ դելիմիտացիա իրականացվել: «Դա խաղաղ գործընթաց է իրենից ենթադրում միայն այն դեպքում, երբ երկրների միջեւ գոնե գործընկերային հարաբերություններ են:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով՝ ՀՀ իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու: Ադրբեջանը փնտրելու է պատճառներ, որպեսզի իր պարտավորությունները չկատարի, իսկ դրա համար հարկավոր է ուժային բաղադրիչ, որը կապահովի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտ պայմաններ», – նկատում է նա:

Միեւնույն ժամանակ փորձագետը զարմացած է, որ մինչեւ այժմ սահմանում համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ձեր իշխանությունները քայլեր չեն նախաձեռնել՝ ապահովելու համար այդ սահմանի անվտանգությունը: Պատերազմից անցել է 6 ամիս, ակնհայտ էր, որ կարող են սահմանին նման դեպքեր լինել, եւ պետք էր կահավորում իրականացնել, այլ ոչ թե նստել եւ սպասել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում