Թրամփը վստահ է, որ պատմության ներկա շրջանը բիծ կլինի ԱՄՆ-ի հեղինակության վրա

Թրամփը վստահ է, որ պատմության ներկա շրջանը բիծ կլինի ԱՄՆ-ի հեղինակության վրա

Ներկայիս ամերիկյան վարչակազմի կառավարման շրջանը պատմաբանները կբնութագրեն որպես ԱՄՆ-ի հեղինակության բիծ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ սրանում շաբաթ օրը վստահություն է հայտնել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը։

«Պատմաբանները կգրանցեն ամերիկյան պատմության այս շրջանը որպես աղետալի անկման կետ և որպես բիծ մեր երբեմնի մեծ հեղինակության վրա», - ասաց նա Միչիգանում իր կողմնակիցների հանրահավաքում: «Նախկինում աշխարհի այլ առաջնորդներ նման անհարգալից վերաբերմունք չեն ցուցաբերել մեր երկրի նկատմամբ»,- հավելեց հանրապետականը։

«Մեր ամենամեծ սպառնալիքը գալիս է հիվանդ և արմատական ​​քաղաքական գործիչներից, ովքեր միտումնավոր կամ անգիտակցաբար ցանկանում են ոչնչացնել մեր երկիրը: Այս սպառնալիքն ավելի մեծ է, քան Ռուսաստանը կամ Չինաստանը»,- եզրափակեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում