Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Ռիո դե Ժանեյրո նահանգում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, որից ինը անչափահասներ են։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Globo հեռուստաալիքը :

Ինչպես նշվում է, մայրն ու վեց երեխաները զոհվել են նահանգի հարավային ափին գտնվող Պարատի առողջարանային քաղաքում սողանքի հետևանքով, ևս վեցը, այդ թվում՝ երեք անչափահաս, նմանատիպ հանգամանքներում՝ հարևան Անգրա դոս Ռեիսում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել հինգ մարդու, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, եւս հինգը անհետ կորել են։ Անգրա դոս Ռեիս շրջանում վերջին երկու օրվա ընթացքում օդերեւութաբանական դիտարկումների ողջ ընթացքում գրանցվել է ռեկորդային՝ 655 մմ տեղումներ։ Մեսքիտա քաղաքում էլեկտրահաղորդման գծի անջատման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել էլեկտրահարումից։

Հորդառատ անձրևներ են տեղի ունեցել նաև նահանգի այլ շրջաններում։ Globo-ում ցուցադրված կադրերը ցույց են տալիս հեղեղված փողոցներ և բակեր, նույնանուն նահանգի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյի երկու արվարձաններում ջուրը լցվել է դպրոց և շտապ օգնության բաժանմունք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում