SpaceX-ը դատի է տվել ուկրաինական Starlink ընկերությանը

Ամերիկյան SpaceX ընկերությունը հայց է ներկայացրել ուկրաինական Starlink և Ukrpatent ընկերության դեմ՝ պահանջելով վաղաժամկետ դադարեցնել ապրանքային նշանի գրանցումը, որի անունը համընկնում է Starlink արբանյակային համակարգի անվան հետ, ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստին»՝ հայտնում է dev.ua-ն։
«Ամերիկյան SpaceX ընկերությունը հայց է ներկայացրել ուկրաինական ՍՊԸ Starlink և Ukrpatent ընկերության դեմ»,- ասվում է հրապարակման մեջ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ուկրաինական Starlink-ը գրանցվել է դեռ 2011 թվականին, իսկ դիմումը ներկայացվել է մեկ տարի առաջ։
Հրատարակությունը, հղում անելով ընկերության հիմնադրի խոսքերին, հայտնում է, որ ամերիկյան Starlink-ի ներկայացուցիչները նրա հետ կապվել են դեռ 2021 թվականին՝ ապրանքանիշից հրաժարվելու պահանջով։
Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը նախատեսված է ամբողջ աշխարհում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար: SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ավելի քան 2300 արբանյակ:
Կարծիքներ