Հայտնի է՝ երբ Կիև կայցելի ԱՄՆ պետքարտուղարը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինա կայցելի մայիսի 5-6-ը: Այս մասին հայտնում է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ այցի ընթացքում Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, կվերահաստատի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը:
Նախատեսված է նաև Բլինկենի հանդիպումը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Կարծիքներ