Հետմահու պարգևատրվել է մայիսի 12-ին զոհված կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զոհված Նարեկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Նորայրի Բաղդասարյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք՝ Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.) զոհվել էր մայիսի 12-ին՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս:
Կարծիքներ