39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել
Մայիսի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Երևանի բնակիչ 62-ամյա Կամո Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը հանկարծամահ է եղել:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կարծիքներ