Մարուքյանը չհասկացավ, որ չի կարելի Կառավարություն «հարս» գալ, բաժանվելիս քաղաքական կուսակրոն ձևանալ. Չախոյան
![Մարուքյանը չհասկացավ, որ չի կարելի Կառավարություն «հարս» գալ, բաժանվելիս քաղաքական կուսակրոն ձևանալ. Չախոյան](https://freenews.am/uploads/images/image_750x_67a468a7bc45e.jpg)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի վերջին հայտարարություններին:
«Էդմոն Մարուքյանն այդպես էլ չհասկացավ, որ չի կարելի Կառավարությանը «հարս» գալ, իսկ բաժանվելուց հետո քաղաքական կուսակրոն ձևանալ։
Մարուքյանը հիմա էլ մեղադրում է Ցեղասպանությունն ուրանալու համար, Ցեղասպանություն ուրացողների մոտ 2 տարի ինչպե՞ս էր դեսպան աշխատում։
Վարչապետի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանը պաշտոնը թողնելուց հետո պարզվեց՝ ոչ մի կարծիք չի կիսել Կառավարության հետ, ավելին՝ դաշնակներից էլ ընդդիմադիր է։
Հետաքրքիր է՝ այդ դեպքում ի՞նչն էր ստիպել Մարուքյանին շուրջ 2 տարի վարչապետի մոտ դեսպան աշխատել։
Հ.Գ․ Պատճառաբանությունը, թե հանուն պետության է աշխատել, չի ընդունվում։ Հանուն պետության աշխատողը երրորդ կողմի վերահսկողությամբ միջանցք չէր առաջարկի Ադրբեջանին»,- գրել է Չախոյանը:
Կարծիքներ