Նիգերիայում հավաստել են ելուզակների կողմից առեւանգված աշակերտուհիների ազատման տեղեկատվությունը
Նիգերիայի հյուսիսում փետրվարի 26-ին առեւանգված հարյուրավոր աշակերտուհիներն ազատված են եւ գտնվում են Զամֆարայի նահանգի կառավարական շենքում: Մարտի 2-ին այդ մասին հայտնել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով նահանգապետ Ամինա Բելլո Մասարիին:
«Ես ուրախ եմ հայտնելու, որ աղջիկներն ազատ են արձակվել,- հայտարարել Է նահանգապետը:- Նրանք հենց նոր եկան կառավարական տուն ողջ-առողջ»: Ազատ արձակված աշակետրուհիների ստույգ քանակը նա չի հայտնել: Փետրվարի 28-ին նիգերիական Vanguard թերթը հայտնել Էր, որ 317 աշակերտուհների խումբն ազատված Է եւ կհասցվի Զամֆարայի նահանգի վարչական կենտրոն Գուսաու քաղաք: Սակայն իշխանություններն այն ժամանակ չԷին հավաստել այդ տեղեկատվությունը: Աշակերտուհիներին փետրվարի 26-ին առեւանգել Էին Ջանգեբե քաղաքում աղջիկների պետական միջնակարգ գիշերօթիկ դպրոցից: Ելուզակները գիշերվա ժամը մեկի կողմերը դպրոցի շենքի մոտ Էին եկել ավտոբուսներով, արտաճանապարհային ավտոմոբիլներով եւ մոտոցիկլետներով:
Հարձակվողները հագել Է անվտանգության պետական ծառայության աշխատակիցների համազգեստ: Նրանք աշակերտուհիներին ստիպել են դուրս գալ փողոց, նրանց նստեցրել են ավտոբուսները եւ տարել անհայտ ուղղությամբ: Դաշնային կառավարությունը տարածաշրջան Է ուղարկել ոստիկանության հատուկ ստորաբաժանում, որը մասնակցել Է աշակերտուհիների որոնումներին: Միաժամանակ նահանգի իշխանությունները բանակցություններ են վարել տեղի համայնքների հետ աշակերտուհիներին ազատելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ