Վրաստանի ընդդիմությունը Բաթումում կրկին բողոքի ցույցեր է անցկացրել
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները Բաթումում՝ Աջարիայի կառավարության շենքի մոտ, բողոքի ակցիա են անցկացնում՝ հանդես գալով երկրում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների դեմ, որոնց համաձայն՝ գրեթե բոլոր համայնքներում հաղթել են «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության թեկնածուները:
Ցուցարարները հայտարարում են, որ նախորդ շաբաթ կայացած ընտրությունները կեղծվել են:
Կառավարության շենքի մոտ ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Բաթումում: Այդ մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Մեկ այլ բողոքի ակցիա է ընթանում Ռուսթավի քաղաքի բանտի մոտ, որտեղ պատիժ է կրում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը մեկ ամիս է՝ շարունակում է հացադուլը: Նախկին նախագահի կողմնակիցները պահանջում են, որ նրան տեղափոխեն մասնավոր կլինիկա։
Կարծիքներ