Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել

Ջո Բայդենի   կորոնավիրուսի թեստը բացասական  է եղել

Ինչպես տեղեկացնում է  Reuters լրատվական գործակալությունը ԱՄՆ  Նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը նախքան Փենսիլվանիա մեկնելը կորոնավիրուսի թեստ է հանձնել։

Թեստը բացասական է եղել, ասվում է Բայդենի օգնականների հայտարարության մեջ:

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը վարակվել են կորոնավիրուսով: Ավելի ուշ Թրամփը հոսպիտալացվել էր եւ երեք օր անց վերադարձել Սպիտակ տուն:

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ իրեն արդեն լավ է զգում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում