Ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Էրեբունու բաժինն ականապատված է
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Էրեբունու բաժինն ականապատված է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են մեծ թվով հրշեջներ, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներ:
Տեղում է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի ղեկավար կազմը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Կարծիքներ