ՖԻՖԱ-ն երկխոսության մեջ է ՄՕԿ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հետ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ մշակելու համար
ՖԻՖԱ-ն արգելելու է Ռուսաստանի դրոշն ու օրհներգը մրցումների ժամանակ: Ռուսաստանի հավաքականը կկարողանա խաղալ միայն «ՌՖՍ» անվան տակ:
Սեփական հարկի տակ հանդիպումները կանցկացվեն չեզոք գոտում եւ առանց հանդիսականների: ՖԻՖԱ-ն երկխոսության մեջ է նաեւ ՄՕԿ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հետ նոր պատժամիջոցներ մշակելու համար Ռուսաստանի ընտրանուն մրցապայքարից հեռացնելու համար:
Կարծիքներ