Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը չինացի գրոսմայստեր Դին Լիժենն է

Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը չինացի գրոսմայստեր Դին Լիժենն է

Չինացի գրոսմայստեր Դինգ Լիժենը Աստանայում ընթացած աշխարհի շախմատի թագի մրցախաղում հաղթել է ռուս Յան Նեպոմնյաշչիին: Այս մասին գրում է  interfax-ը:

Այսպիսով, չինացի մարզիկը դարձել է շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը։

Շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը մեկնարկել էր ապրիլի 9-ին։ Դասական ժամանակի հսկողությամբ 14 պարտիա ավարտվել էր ոչ-ոքի՝ 7:7 հաշվով։ Արագ շախմատի հաջորդ երեք պարտիաները նույնպես հաղթող չէին բացահայտել։ Մենամարտի ելքը վճռվել է չորրորդ արագավազքում։

32-ամյա Նեպոմնյաշչին խաղին մասնակցել է որպես Մադրիդում 2022 թվականի հավակնորդների մրցաշարի հաղթող։ Դրանում երկրորդ տեղը զբաղեցրել է 30-ամյա Դինգ Լիրենը, որը փոխարինել է նորվեգացի Մագնուս Կարլսենին: Վերջինս հրաժարվել էր խաղալ աշխարհի 16-րդ չեմպիոնի հետ։

Աստանայում կայացած մենամարտի մրցանակային ֆոնդը կազմել է 2 մլն եվրո։ Հաղթողը կստանա գումարի 55%-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում